tiara, mitre, diadem.
ԱՐՏԱԽՈՅՐ կամ ԱՐՏԱԽՈՒՐ. Նոյն ընդ ԱՐՏԱԽՈՒՐԱԿ, նմանութեամբ իւիք. զոր օ՛րինակ բանջար վարսաւոր, եւ մոլորակ երեւելի՝ որպէս երեւակն, կամ լուսնթագն.
Տենչաց ասեն սաթենիկ տիկին տենչանս ղարտախուր խաւարտն. (Խոր. Ա. 29։)
Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին. որոց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու (կամ եղջիւրի), ծկրաւորի, փառազնոտի, արտախուր (կամ արտախոյր, կամ արտախուրի)։ Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն. (Զքր. կթ. ի չարչարանս։ Տօմար.։)
ԱՐՏԱԽՈՅՐ 2 ԱՐՏԱԽՈՅՐ ՊՍԱԿ կամ ՊՍԱԿԻ. cf. ԱՐՏԱԽՈՒՐԱԿ, ՎԻԺԱԿ, ԱՊԱՐՕՇ.
Զթագաւորս շքեղացուցանեն ի նմանուի արտախոյրն պսակի ի վերջաւորն փողփողելոյ. (Ագաթ.։)
• «թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։
• + Բարդուած է արտ+խոյր բառերից. վեր-ջինը իրանեան փոխառութիւն է (տե՛ս խոյր). բայց ի՞նչ է արտ-։-Հիւբշ. 160։
• ՀՀԲ մեկնում է արտ «դուրս» բառից իբր «արտաքուստ երևելի խուրիկ»։ Տէրվ. Altarm. 75 հպրս. arta «բարձր» (որ գտնում է arta-xšatra բառի մէջ) և խոյր։ Canini, Et. etym 200 արդ «զարդ» բառից։ Հիւնք. արտ մասնիկով՝ խոյր բառից։ Patrubány SA 2, 12 արտ «գետին» և խոյր բառերից։ Մառ ЗВO 9, 307 «ծածկոյթ» նշանակութեան կը, ցում է վրաց. խւր, խուրա «ծածկել»։
• . անստոյգ բառ, որ գործա-ծուած է մի շատ հին վիպասանական երգի մէջ. «Տենչայ Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ». Խոր. Ա. 30։-Աւս-տեղ դնում եմ բազմազան մեկնութիւնները՝ ր տրուել են այս բառի առթիւ։
• ՆՀԲ յիշեալ չորս բառերն էլ (աբտա-խոյր, խաւարտ, տից և խաւարծի) հա-մարում է բոյսի կամ խոտի անուններ։ Այսպէս են նաև Ֆլօռիվալ, Խ. Ստե-փանէ (թարգ. Խոր. 1897), Պատկա-նեան (Maтep. для армян. cлов. I, էջ 23), Խալաթեան (Zur Erklärung der arm. Geschichte des M. v. Ghorene, WZKM 1893, 1), Մկ. Պալեան (անտիպ աշխ. տե՛ս Միաբանի Հայկականք, էջ 37)։ Մխիթարեանների իտալերէն թարզ-մանութիւնը հասկանում է խաւարտ «խոտ», խաւարծի «խոտիկ», իսկ ար-տախոյր և տից՝ խոտի անուններ. ըստ ալսմ վերի հատուածր թարգմանում է «La orinclpessa Satinig bramasse ar-dentemente della mensa d' Arcavan l'erba ardacur e l'erbolina ditz»։ Նոյնը ընդունում են նաև Langlois՝ ֆրանսե-րէն և Lauer՝ գերմաներէն թարգմա-նութեան մէջ։ Ղիստոնեանց եղբարց լատին թարգմանոթիւնն ունի. Prae-tar haec Sattinica valde concupavit
• operculum planum tenebricosum ex pulvino Argovani (զծածկոյթ հարթ մթին՝ ի բարձիցն Արգաւանայ). ուր ար-տախոյր հասկացուած է «ծածկոյթ», խաւարտ կամ խաւարծի՝ «մթին, խա-ւար», իսկ միւսները անծանօթ, որով-հետև «հարթ» բառի համապատասխա-նը չունինք, զտից թարգմանուած չէ։ Է-մին՝ ռուսերէն թարգմանութեան մէջ՝ փոփոխելով բառերը՝ դնում է. «Տենչայր Աաթենիկ կրել զթագն Արգաւանայ և բազմել ի վերայ բարձից նորա»։ Եփրեմ Դաւթեան, Արձագանք 1886, թիւ 39, էջ 495 մեկնում է արտախոյր «թառ». խաւ-արտ «դրսից սամոյրով պատած» (խաւ և արտ բառերից), տից «փունջ» (իբր արմատ տրցակ բառի), թաւարծի թաւ և արծնել բառերից. որով ամբողջի թարգմանութիւնը լինում է «Սաթենիկ տիկինը սաստիկ ցանկանում էր բռնել կամ փայփայել Արգամի սամրապատ. խոյրը և նրա թաւշեայ բարձերի փուն-ջը»։ Ա. Բահաթրեան, Հին Հայոց տաղա-չափական արուեստը (Շուշի, 1891, էջ 78) արտախոյր մեկնում է «արտախոյ-րանման, պսակաձև» (իբր ած.), խա-ւարտ «մի տեսակ բոյս», տից «նորա-բոյս», խաւարծի «ծիլ»։ Lagarde, Arm. Stud. § 759 զարտախուր (զ հայցակա-նի նախդիրը իբրև արմատական ընդու-նելով) կցում է պրս. ❇ zardxāu «մի տեսակ դեղին ծաղիկ» բառի հետ, համարելով, որ այս վերջինը առճա-տուած է zardxwar բառից։ Այս մեևնու-թիւնը մերժում է Հիւբշ. 150։ Միաբան, Հայկականք (Վղրշպտ. 1894, էջ 35-59) Խորենացու յիշեալ հատուածը սրբա-գրում է «Տենչայ Սաթենիկ տիկին տեն-չանս զարտախուր զստից ի բարձիցն Արգաւանայ», որի մէջ արտախոյր մեկ-նում է «մի տեսակ զգեստ, վարտիք» (տե՛ս արտախուրակ բառը նախորդ հա-տուածում), խաւարտ «ուռուցիկ», բայց յետին յաւելուած է, ինչպէս նաև խա-ւարծի. իսկ զտից պէտք է կարդալ զստից. որով հատուածը թարգմանւում
• է «Տիկին Սաթենիկը ցանկանալով ցան-կանում է Արգաւանի բարձերից (սը-րունք)՝ զիստերի արտախուրին»։ Յովհ. Թումանեանո. Հորիզոն 1894, Ա. էջ 168-176 ընդունում է այս մեկնութիւ-նը, բայց «զգեստ» նշանակութիւնը հա-մարում է արտախոյրի առաջին առումը, երկրորդ առումն է «մի տեսակ ծաղիկ» և այս իմաստով էլ գործածուած է այս-տեղ։ Stackelberg WZKM 15(1901), 382 զարտախոյր ուղղում է զարդախար = պրս. ❇ zardxār։ Բ. եպս. Գէոր-գեան, Հովիւ 1906, 134 զտից համարում է զտիս, որ տիք բառի հայցականն է և մեկնում է «խաւարծիլի ցօղունը»։ Հ. ն. Անդրիկեան, Բազմ. 1906, էջ 105-7 (=Հովիւ 1906, էջ 345-346) համա-րում է արտախոյր ած., խաւարտ «մի ռեռաև կանաչեղէն», տից «տարիքե. հասակի, կեանքի» և խաւարծի «ծիլ». իսկ ի բարձիցն Արգաւանայ ձևը համե-մատում է Նոննոսի ի բարձիցն Արամազ-դայ ձևի հետ։ Ա. Քիշմիշեանց, Τиֆ-лисскiи Листокъ 1906 թ. л 145 և 148 (=Հովիւ 1908, էջ 351) զարտա-խուր «դեղին քաղցրաբոյր մի ծաղիկ՝ որ յարգի է Պարսկաստանում՝ իբրև պարտէզների զարդ», խաւարտ «մի տե-սակ բոյս», խաւարծի «խաւարծիլ», տից «փունջ»։ Աճառեան ՀԱ 1908, 124 ցոյց է տալիս որ չորս բառերն էլ բոյսի ա-նուն չեն կարող լինել. որպէսզի չորսն էլ բոյսի անուններ, այսինքն գոյական-ներ լինէին, պէտք պիտի լինէր նախ՝ չորսի վրայ էլ դնել հայցականի զ յօդը և երկրորդ՝ և շաղկապը դնել կա՛մ վեր-ջին գոյականի մօտ, կա՛մ ամէնքի մօտ և կամ գոնէ երկու բառը մէկ։ Արդ՝ ո-րովհետև և շաղկապը միայն մէկ ան-գամ է դրուած և զ նախդիրը երկուսի վրայ միայն կայ, ուստի հետևում է թէ այստեղ ունինք երկու գոյական՝ երկու ածականով։ Ըստ իս ածական է խա-ւարծի (հմմտ. թաւարծի, աղարծի), ուս-տի տից գոյական է. նոյն համադրու-
• և արտախոյր գոյական (տե՛ս խաւարտ)։ Ա. Բահաթրեան, Հովիւ 1908, էջ 415-6 մեկնում է արտախոյր «արքայական», խաւարտ «մի տեսակ բոյս», տից=դից, խաւարծի «ծիլ, ուղէշ», բարձ «անկո-ղին». որով հատուածը թարգմանում է՝ «Սաթենիկը Արգաւանի անկողնից ցան-կանում էր արքայական խաւարտ և դիւ-ցազնական ուղէշ» (այսինքն՝ յղանալ, ծիլ՝ զաւակ ունենալ)։ Սիօն վրդ. Հովիւ 1909, էջ 235-7 գաւառական բարբառ-ներից առնելով՝ մեկնում է տենչալ «մորմոքուիլ», զարդախոյր «խոյրա-զարդ, խոյրով զարդարուած», խաւարտ խորտ, հուժկու», տից «ցից, իշխանա-կան գաւազան», խաւարծի «խաւարտ, խորտ, հուժկու բառի սեռականը», բար-ձիցն «բառնալը, վերացուելը» (Մորմո-քուիր, Սաթենիկ, խոյրազարդ քաջ Ար-գաւանից գաւազանի իշխանութեան բարձումը)։ Շ. վրդ. Սահակեան, ՀԱ 1911, էջ 334-47, Համշէնի բարբառի համեմատ մեենում է տիզ «փունջ» (որ կցում է դէզ, տրցակ և tisser «հիւսել» բառերին), խաւարծի «խաւարծիլ բոյ-սը», որի հոմանիշն է խաւարտ. իսկ ար-տախոյր «մի կապ, մի փունջ»։ Հ. Կ. Տ. Սահակեան, Բազմ. 1911, 345-52 կար-դում է «Ջարտախոյր սաղաւարտ և զդից հաւ՝ արծուի ի բարձր դիցն՝ Արտաւա-նայ» Հացունի, Ճաշեր 143 այնպէս է հասկանում թէ Սաթենիկը ցանկանում էր մասնակցիլ Արգաւանի խնջոյքին (բարձ) և այնտեղ վայելել խաւարտն ու խաւարծի բոյսերը։